Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Փետրվարի 27-ից մարտի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 449 դեպք, որից 219-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 156, փլուզման, վթարի կենսաապահովման կոմունալ համակարգերում, դարափուլի, քարաթափման, երկրաշարժի՝ 1-ական, թունավորման՝ 9, զինամթերքի հայտնաբերման ՝ 2, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 142, ինքնասպանության փորձի՝ 9, որոնողափրկարարական՝ 2, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 36 այլ դեպքեր: 🚒
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 88, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով