Պետնախարարին կանչել են պարզաբանումներ տալու. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները մարտի 8-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել էին խորհրդարան` իր արտահայտությունների համար բացատրություններ տալու։ Պետնախարարը մասնավորապես ասել էր․ «Ես որեւէ կերպ չեմ պատկերացնում, որ երեւանյան եւ ստեփանակերտյան դիրքորոշումների միջեւ կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երեւանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման եւ կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի ուշ պետնախարարն իր աշխատակազմի, տեղեկատվության բաժնի միջոցով խմբագրել էր ինքն իրեն՝ նշելով, որ իր ձեւակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել, կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»։

Սակայն պատգամավորները սպասում են նրա այցին՝ հասկանալու համար, թե պետնախարարն ունի՞ նման համոզվածություն, թե՞ մտքերը լավ չի ձեւակերպել։ ԱՀ օրենսդիրները կարծում են, որ Ներսիսյանի արտահայտությունները հակասում են Արցախի հարցի վերաբերյալ մինչ օրս պետական մակարդակով եւ ԱԺ-ի կողմից արված հայտարարություններին եւ սահմանած «կարմիր գծերին»՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 03․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով