ՊԵԿ-ում անցկացվել է քառօրյա դասընթաց

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

 

Մաքսային ծառայողները ՀՄԿ փորձագետների հետ քննարկել են ռազմավարական ապրանքների հսկողության առանձնահատկությունները

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և  Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, փետրվարի 21-ից 24-ը, ուսումնական կենտրոնում մաքսային ծառայության աշխատակիցների համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց: Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են ռազմավարական, այդ թվում՝ երկակի ու ռազմական նշանակության ապրանքների նկատմամբ, ինչպես նաև առևտրի ոլորտում արդյունավետ մաքսային  հսկողության առանձնահատկությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

          Քառօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 30 մաքսային ծառայող՝ մաքսային ծառայության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից։ ՀՄԿ փորձագետները ներկայացրել են   ռազմավարական ապրանքների հսկողության ոլորտի միջազգային իրավական բազան, արդյունավետ մաքսային հսկողություն իրականացնելու համար համաշխարհային միտումներին համահունչ կիրառվող ժամանակակից գործիքակազմը և մեխանիզմները՝ մաքսային ծառայողներին փոխանցելով միջազգային լավագույն փորձը:

Վերապատրաստման ընթացքում գործնական օրինակների միջոցով ներկայացվել են նաև հաճախակի հանդիպող ռազմավարական նշանակության ապրանքային խմբերի նկատմամբ արտահանման վերահսկողութան, ինչպես նաև այս ոլորտում ռիսկերի գնահատման ու հետբացթողումային հսկողության առանձնահատկությունները։

Մանրամասները՝ տեսանյությում  ( https://www.youtube.com/watch?v=C9P_ybfjkFY ):

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով