Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Էդգար Ղազարյան

 

Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Էդգար Ղազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ եւկու ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ ՔՊ-ն առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով