Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 14․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք իրականությանը կրկին չեն համապատասխանում: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե 2018-2020 թվականներին Հայաստանը ձեռք է բերել այնքան սպառազինություն, որքան տասը տարում՝ 2008-2018 թվականներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման մանիպուլյատիվ հայտարարություն 2022 թվականի ապրիլի 27-ին արել էր նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Փաստերն իրականում այլ բան են ասում: Ըստ SIPRI-ի՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների՝ Հայաստանը սպառազինության ձեռք բերման ծավալները մեծացրել է՝ հատկապես սկսած 2016-ից՝ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի տարիներին։

Եթե միայն քանակի մասով համեմատենք, ապա, Civilnetcheck-ի տվյալների համաձայն, Սարգսյանի տարիներին ավելի շատ զենք է ձեռք բերվել: Հստակ նշել, թե որ կառավարչի օրոք ընդհանուր որքան կամ ինչ գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ, քանի որ Հայաստանին մատակարարված սպառազինության գները հիմնականում անհայտ են։ SIPRI-ի բազայում առկա են 2019-ին Ռուսաստանից գնված չորս «Սու-30» կործանիչների գինը՝ 120 մլն դոլար, եւ 2020-ին Հնդկաստանից գնված չորս Swathi ռադիոլոկացիոն կայանների գինը՝ 40 մլն դոլար։

Այսինքն՝ հստակ նշել, թե որ կառավարչի օրոք որքան գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ։ Հայաստանը սպառազինության ամենամեծ ծավալները ձեռք է բերել առաջին արցախյան պատերազմի տարիներին եւ դրանից անմիջապես հետո՝ 1993-96 թթ. եւ 2016-ից սկսած՝ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության եթերում Տարոն Չախոյանի արած հայտարարությունը, թե 2018-2020 գնվել է նույնքան զենք, որքան Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին, մանիպուլյատիվ է եւ չհիմնավորված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով