Պարզ է, հաջորդ քայլը ՀԱՊԿ-ց դուրս գալն է լինելու․ Ավետիք Իշխանյան

 

Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է

«Այսպիսով, վարչապետ կոչեցյալը կատարում է հերթական դավաճանական քայլը՝ հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Պարզ է, հաջորդ քայլը ՀԱՊԿ-ց դուրս գալն է լինելու։2018թ․ այդ արարածը հետևողականորեն գործում է Ռուսաստանի դեմ՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք, Վլադիմիր Պուտինի «ընդունելություն», Նավալնի և այլն։ Արդեն համոզված եմ, որ 2022թ․ սեպտեմբերյան երկօրյա պատերազմը  համաձայնեցված էր Ադրբեջանի «բարեկիրթ» գործընկերոջ հետ։Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքնուրույն որոշում կայացներ Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ անդամ երկիր ներխուժելու մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներքին պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը հարձակվում է, հայկական կողմը չի դիմադրում և հետո դիմում ՀԱՊԿ-ին, իմանալով, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, միջազգային այս խառը իրավիճակում պատերազմ չեն սկսի Ադրբեջանի դեմ։ Իսկ եթե, այնուամենայնիվ Ռուսաստանը մտներ Ադրբեջանի դեմ պատերազմի, սա նույնպես ձեռնտու կլիներ վարչապետ կոչեցյալի տերերին՝ երկրորդ ճակատ բացելով ընդդեմ Ռուսաստանի։ Այսպիսով , սեպտեմբերին զոհելով 200-ից ավելի երիտասարդ կյանքեր, վարչապետ կոչեցյալը կատարեց հերթական դավաճանական քայլը, հետևողականորեն Հայաստանն ու Արցախը տանելով կործանման։ Եվ այս ամենը հանուն փողի․․․»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով