Ով կփոխարինի Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական աղբյուրները պնդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնից Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է, այժմ քննարկվում է իրականացման մեխանիզմը: Այն, թե ուր է գնալու Պապիկյանը, եւ ով է նրան փոխարինելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած մամուլում գրվեց, որ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, սակայն այդ լուրերը, ըստ ամենայնի, հենց ինքն էլ տարածում է: Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ով պատերազմից հետո տարբեր ֆորմատներով՝ թե՛ գերիների փոխանակման, թե՛ սահմանազատման հարցերով ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցել է եւ լեզու գտել նրանց հետ, ինչն ամենագնահատելի գործոններից է Փաշինյանի համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 03․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով