Օպերատիվ բացահայտումներ 2023 թվականի փետրվարի 15-ից 28-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  փետրվարի 15-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

13 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 15,580,774 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 16,043,357 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

(Ցանկ 1)

8 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 69,662,454 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 35,880,227 ՀՀ դրամ:   Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։ (Ցանկ 2)

Արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտում։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 1,000,000 ՀՀ դրամ։  Ներկայացվում է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

(Ցանկ 3)

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Կից ֆայլերով ներկայացվում են առավել խոշոր դեպքերի  վերաբերյալ ցանկերը: (3 ցանկ)

 

Ցանկ 3-առանց լիցենզիա

Ցանկ 2-ապօրինի ձեռնարկատիրական

Ցանկ 1-առանց փաստաթուղթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով