Նիկոլը քայլիստ Գագիկի «բերանով» սպառնում է Պուտինին.Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ  .Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Սպասելի էր… Նիկոլն իր “հայրերի” առաջ պարտավորություններ ունի, որոնք կատարում է…. Իսկ Նիկոլի “ճտերն” էլ իր հանձնարարականներն են կատարում՝ հանրայնացնելով այն և որևէ մեկի մտքից չանցնի, թե քայլիստ Գագիկն իր անձնական կարծիքն է արտահայտում…
Այս ամենի համար պատասխան է տալու ոչ թե Նիկոլն, այլ հայ ժողովուրդը, որի մի զգալի մասը շարունակում է Նիկոլ երկրպագել և Նիկոլ հանդուրժել…
Նիկոլն ի՛նչ անում է ՌԴ-ի և Պուտինի դեմ, շատ լա՛վ է անում և շատ քիչ է անում… Սա Նիկոլի շնորհակալությունն է Պուտինից այն բանի համար, որ վերջինս ամեն ինչ արեց, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն ակտից հետո Նիկոլը պահպանի իշխանությունը՝ հատուկ հարցազրույց տալով նշելով, որ “Նիկոլը դավաճան չէ”… Պուտինը մտածում էր, որ այդպիսով Նիկոլին իր “գրպանում” է պահելու, այնինչ Պուտինը թերագնահատել էր և՛ Նիկոլին, և՛ առավել ևս Նիկոլի հետևում կանգնած ուժերին…
Պուտինի կողմից Նիկոլին պաշտպանելը ցնծություն առաջացրեց քայլիստների մոտ, որոնք նրա այդ ելույթը ցիտում էին աջուփախ և մեղադրում ռուսամետ ընդդիմությանը ստախոսության մեջ…
Դե ինչ… Եթե ռուսները շարունակեն իրենց տխմար արտաքին քաղաքականությունը Հայաստանում, ապա շատ շուտով Ալիևն ու իր հայաստանյան կամակատար Նիկոլը 102-րդ ռազմաբազան են Հայաստանից “սիկտիր” անելու…
“Куда они (армяне) денутся без нас” անասնական թեզով առաջնորդվող ՌԴ պաշտոնյաները սխալվում էին. պարզվում է “денутся”՝ թուրքի թևի տակ են մտնելու…
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների քայլիստ Գագիկը մեծ ունեցվածք ունի ՌԴ-ում՝ Կրասնոդարի երկրամասում….Զավեշտը նրանում է, որ ՌԴ համապատասխան կառույկցները ոչ միայն չեն զբաղվում հակառուս Գագիկի ռուսաստանյան ունեցվածքով, այլև Լավրովի կոնտորան այնքան անասանական է աշխատում, որ նույն քայլիստ Գագիկին այսքան հակառուսական հայտարարություններից հետո պերսոնա նոն գրատա չեն հայտնում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով