Նիկոլին հիմա՞ էր պետք նման շոու. Այո, որ մի կողմից “հակակոռուպցիոն պայքարի” օբյեկտիվություն խաղա՝ մի քանի ուսապարկ զոհաբերելով եւ շեղի թեմաները Արցախի վերջնական հանձնումից. Աշոտյան

Կարճ՝ Covidgate-ի մասին: Ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.

«1. Բյուջեն փո՞ղ է կորցրել այդ տարիներին: Կռահելի էր, տեսանելի էր, աներկբա էր:

2. Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել: Մամուլը գրում էր այդ մասին վաղուց:

3. Նիկոլին հիմա՞ էր պետք նման շոու: Այո, որ մի կողմից “հակակոռուպցիոն պայքարի” օբյեկտիվություն խաղա՝ մի քանի ուսապարկ զոհաբերելով, մյուս կողմից՝ շեղի թեմաները Արցախի վերջնական հանձնումից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց…

Փողից ավելի մեծ ու անդառնալի կորուստներ էին 10 000-ից ավել մահերը, որոնց մի զգալի մասը հենց Նիկոլի մեղքով են, քանզի նա էր, որ սահմանադրության բռնաբարման խաթր շարունակում էր բազմամարդ հավաքները, բուկլետաբաժանումը և դիտավորյալ ուշացնում կառանտինը:

Թե չէ Ավինյան, Թորոսյան, եսիմ ինչ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի, այո, կովիդի գործով մարդիկ պետք է դատվեն, փողն էլ կվերականգնվի, գուցե:

Բայց քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրեական գործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են և հանրային ոշադրության մանիպուլյացիաներ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով