«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը կալանավորվեց.«Փաստինֆո»

 

«Քովիդի» հայտնի գործով երկու ամսով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Լիլյա Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը  « Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Լիլյա Հակոբյանը նախկինում զբաղեցնում էր ավագ բուժքրոջ պաշտոնը։

Նույն գործով ավելի վաղ կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը,

«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ մարտի 10-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի թնթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Ընդ որում, քրեական գործը հարուցվել է շատ ավելի վաղ՝ ավելի մեկ տարի առաջ՝ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է միայն վերջերս: Քրեական գործով ձերբակալվել էին 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը, այլ բժիշկներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով