Մարտի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև

Ուշադրություն

Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում` 27-32 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում` մինչև 17-20 մ/վ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քամին մարտի 6-ին` հարավային` 7-10 մ/վ, 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ 27-32 մ/վ:

Մարտի 6-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, 7-ին կնվազի 6-8 աստիճանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Մարտի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով