Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը.ՊԵԿ հայտարարություն

 

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ  մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման, դյուրացման և դրա վրա ծախսվող աշխատաժամանակի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Ապավեն Տերմինալ ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստում 2023 թ. մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծրագրի շրջանակում Ապավեն Տերմինալ ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստ առաքված  բեռների  բացթողնման համար անհրաժեշտ մաքսային բոլոր գործառնությունները՝ փաստաթղթային հսկողություն և փաստացի զննում, կիրականացվեն անմիջականորեն Ապավեն Տերմինալ ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստի տարածքում՝ հատուկ այդ նպատակով կահավորված սպասարկման սրահում:

Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կոմիտեն հորդորում է մաքսային գործառնությունների համար անհրաժեշտ վճարումները կատարել նախօրոք՝ նախքան տերմինալ այլցելելը՝ е-payments.am համակարգի միջոցով։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով