Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր առիթներով տիրաժավորված Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հետ կապված նոր զարգացումներ են տեղի ունենում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը երկու տարի անց փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով)։ Մեզ հետ զրույցում իրավաբանական համայնքում բավական մեծ հեղինակություն ունեցողներից մեկը նշել է, որ եզրակացությունը եղել է սպասվածից չափազանց կոշտ։ Թերթին հայտնի է դարձել, որ հանձնաժողովը հիմնականում շեշտել է նոր Սահմանադրության մեջ ակնհայտ ավտորիտարիզմի տարրեր պարունակելու փաստը, ընդգծվել են խորհրդարանական կառավարման համակարգում ընդունված չափորոշիչների լրջագույն խախտումներ (հատկապես անվտանգային հարցերում վարչապետի լիազորությունների հետ կապված)։

Անուղղակի նաև ակնարկել են, որ նման որակի Սահմանադրական փաթեթով հանրաքվեի գնալը բացահայտ հակաժողովրդավարական գործընթաց է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով