Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ.Հենակետ

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին  ներկայացնում  է   Հենակետ . վերլուծական կենտրոնը.

Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ
• Բելառուսը դարձել է առաջին եվրոպական երկիրը, որին գնում է Shahid-136 անօդաչու թռչող սարքեր։
• Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար հայտնել է, որ մոտ ապագայում ԻՀՊԿ նավերի արագությունը կհասնի ժամում 200 կիլոմետրի, ինչը մի քանի անգամ գերազանցում է ամերիկյան նավերի արագությանը։
• The National Interest հրատարակությունը հայտնում է, որ Իրանը ուրանի հարստացման ծրագրից բացի, մշակում է 15 մախ արագությամբ և զգալի ճշգրտությամբ գերձայնային հրթիռներ։ Գեներալ Մակենզին՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավարը, նշել է, որ Իրանն ունի տարբեր տեսակի ավելի քան 3000 բալիստիկ հրթիռ, որոնցից մի քանիսը կարող են հասնել Թել Ավիվ։
• Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը մարտի 15-19-ը Օմանի ծոցում կանցկացնեն «Security Garden-2023» համատեղ ռազմածովային զորավարժություններ։
• Shahed-191-ի մասին հրապարակված տեղեկատվության հիման վրա` դրոնը կարող է թռչել 350 կմ/ժ արագությամբ, կարող է 4,5 ժամ անդադար թռչել 1500 կմ հեռավորության վրա՝ 25000 ֆուտ բարձրության վրա: Անօդաչու թռչող սարքը ունակ է կրել մինչև 100 կգ կշռող 2 ռումբ։
Իրանի ներքաղաքական զարգացումների մասին
• Իրանը կառուցում է 3200 կմ երկարությամբ երկաթուղային գծեր։ Այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը։
• Իրանական նավթի արտահանումը հասել է վերջին 4 տարվա ամենաբարձր մակարդակին։ Նաև գազի արտահանման ծավալն այս տարի նախորդ տարվա համեմատ աճել է 15%-ով։ Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաեւ LPG-ի արտահանումը։
• Իրանն ու Միացյալ Նահանգները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել գերիների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
• ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է գերիների հնարավոր փոխանակման մասին Իրանի պնդումները։
• Իրանում պահվող 3 բանտարկյալների ազատ արձակման դիմաց ԱՄՆ-ը կազատի 10 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվները։ Իրաքը, Ճապոնիան և Հարավային Կորեան կբացեն Իրանի ֆինանսական ակտիվները: Ինչպես գրում է Al Arabiya-ն Twitter-ում, Իրանի կողմից երեք ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման դիմաց երեք երկրներ՝ Իրաքը, Ճապոնիան և Հարավային Կորեան, կբացեն Իրանի սառեցված ակտիվները։
• Կանանց դպրոցներում տարօրինակ թունավորումների ալիքը պատել է Իրանը, գրեթե 4 ամսում առնվազն 5000 մարդ է զոհ դարձել։
• Իրանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ամբողջ երկրում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել՝ կապված ուսումնական հաստատություններում ուսանողների թունավորման հետ։
• Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը նախագահ Ռաիսիի օրոք կարևոր քայլ է կատարել հավասարակշռված քաղաքականության և խելամիտ համագործակցության սկզբունքի իրականացման ուղղությամբ։
• Իրանում միաժամանակ 100,000 ծառ տնկելու համաշխարհային ռեկորդ է գրանցվել։ Իրանի 418 բնակավայրերում Բնական պաշարների և ջրբաժանների կազմակերպության և Կարմիր մահիկի կազմակերպության համատեղ համագործակցությամբ տնկվել է 100 հազար ծառ։ 100 հազար ծառերի միաժամանակյա տնկումն իրականացվել է 19 րոպե 43 վայրկյանում՝ Գինեսի ռեկորդների գրքից դիտորդների ներկայությամբ։
• Իրանն ու Ռուսաստանը մտադիր են համատեղ արտադրել Tondar 90 ավտոմեքենա.
• Իրանական հետախուզությունը հաղորդում է ավելի քան 400 ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալների մասին, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի բողոքի ցույցերի ժամանակ, այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզությանը։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
• Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումից հետո Իրանի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Բահրեյն։
• The Wall Street Journal-ը գրել է, որ Պեկինում Իրանի և Սաուդյան Արաբիայի բանակցություններում, անգլերեն չօգտագործելը եղել է բոլոր կողմերի համաձայնությամբ, ելույթները և փաստաթղթերը հնչել և գրվել են արաբերեն, պարսկերեն ու չինարեն լեզուներով։
Աշխարհի արձագանքը Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը
• Չինաստանը դեմ է Մերձավոր Արևելքը աշխարհաքաղաքական մրցակցության ցատկահարթակի վերածելուն. Պեկինը կշարունակի նպաստել Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։
• Եգիպտոսը ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը։ Եգիպտոսի նախագահի խոսնակն հայտնել է, որ Կահիրեն բարձր է գնահատում այս կարևոր քայլը և տարածաշրջանային հարաբերություններում լարվածությունը վերացնելու Սաուդյան Արաբիայի կուրսը։
• Եվրամիությունը դրական է գնահատում երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ասել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչը։
• Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև պայմանավորվածությունները համապատասխանում են տարածաշրջանում անվտանգության ռուսական հայեցակարգին, հայտնել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Սլուցկին։
• Իրանի վրա ներքին և արտաքին ճնշումները ստիպել են Թեհրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ. ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ջանքերին, հայտարարել է Սպիտակ տունը։
• Լիբանանը դրական փոփոխություններ է ակնկալում իրանա-սաուդական հարաբերությունների հաստատումից, հայտնել է երկրի արտգործնախարարը։
• Սաուդյան Արաբիայի հետ Իրանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը, նշել է Սիրիայի ԱԳՆ-ն։
• ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը իրանա-սաուդական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անվանել է տարածաշրջանի համար կարևոր քայլ։
• Օմանը ողջունում է այս որոշումը, հայտարարել են երկրի արտաքին գործերի նախարարությունից։
• Իրաքի ԱԳՆ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը։
• Իսրայելական լրատվամիջոցները և անվտանգության զեկույցները նախազգուշացրել են Սաուդյան Արաբիայի և Իրանի կարգավորման համաձայնագրի հետևանքների մասին՝ հայտնելով, որ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Իրանի և տարածաշրջանի խոշոր երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի միջև ավելի լայն հարաբերությունների համար:
• Պակիստանը ողջունել է Իրան-Սաուդյան Արաբիայի համաձայնագիրը ու հայտնել է, որ իրենք չեն ճանաչում Իսրայելը։
• Սաուդյան Արաբիան խոչընդոտներ չի տեսնում Իրանում հարաբերությունների կարգավորման և ներդրումների համար, հայտարարել է թագավորության ֆինանսների նախարարը։
• Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ վերջնական համաձայնագրից անմիջապես հետո Մալդիվների Հանրապետությունը նույնպես պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ողջունելով այս համաձայնագիրը և պաշտոնապես հայտարարել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու իր որոշման մասին։ Հարկ է նշել, որ 2016 թվականին Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից Մալդիվների վրա ճնշում գործադրելուց հետո, Մալդիվների կառավարությունը խզեց հարաբերությունները Իրանի հետ։
• Հոնկոնգյան լրատվամիջոցների փոխանցմամբ Իրան-Սաուդյան համաձայնագիրը կարող է վերջ դնել Եմենում պատերազմին։ Չինաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը պետք է դիտարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխությունների ոսպնյակով` ուղղված արտաքին քաղաքականության պրագմատիկ որոշումների կայացմանը:
• Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը կարող է հիմնաքար լինել նավթի համար, այսինքն՝ նավթը չինական յուանով վաճառելը։
• Իրանը համաձայնել է դադարեցնել զինել Եմենում հութիներին՝ որպես Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական կապերի վերականգնման գործարքի մաս, հայտնում են ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները.
• Շուտով կբացվեն ուղիղ չվերթներ Մինսկի և Թեհրանի միջև։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետությունում Բելառուսի դեսպանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Իրան այցի նախօրեին։
• Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ։ Սա Լուկաշենկոյի առաջին այցն է Իրան վերջին 17 տարվա ընթացքում։ Թեհրանում կայանալիք բանակցությունների հիմնական թեման լինելու է երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ առեւտրատնտեսական համագործակցությունը։Իրանը Բելառուսին կմատակարարի իր 45 հազար ավտոմեքենա
• Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Իսրայելն օգնել է Ադրբեջանին 2020 թվականին Հայաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրման պատերազմում։
• Արաբական Միացյալ Էմիրությունները սառեցնում են իսրայելական զենքի գործարքները՝ Նեթանյահուի կառավարության գործողությունների պատճառով։
• Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրանական ռազմական ինքնաթիռը 1 ժամից ավելի թռիչք է կատարել Արցախի հետ սահմանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրությունների համար կանչել է Իրանի դեսպանին։ Ինքնաթիռը թռել է սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ սահմանի վրայով։
• Քանանին հայտնել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական երևույթ է։
• Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ձերբակալել են մի քանի «իրանական լրտեսների»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով