«Ի պատիվ» իրեն, նա իր «խոստումը» հետևողականորեն իրականացնում է․ Իշխանյան

 

Դեռևս 2021թ․ վարչապետ կոչեցյալը հայտարարեց բուհերի և գիտական ինստիտուտների ջախջախման մասին։ «Ի պատիվ» իրեն, նա իր «խոստումը», այն է՝ ջախջախել Հայաստանի գիտությունն ու մշակույթը, հետևողականորեն իրականացնում է։ Առաջին հարվածը Բրյուսովի անվան համալսարանինն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արդեն ծրագիր կա ակադեմիական գիտական ինստիտուտների և պետական համալսարանի միավորման անվան տակ ջախջախել Գիտությունների Ակադեմիան։Նույն ճակատագիրը սպասվում է Պոլիտեխնիկին, Բժշկական համալսարանին, մի խոսքով՝ բոլորին։ Զուգահեռ ջախջախման վտանգի տակ են պետական թատրոնները։

Այսօր բրյուսովցիները բողոքի ցույցեր են անում,սակայն նրանց չեն միանում մյուս բուհերի, ակադեմիայի աշխատակիցները, թատրոնների անձնակազմերը։ Կարծես այն իրենց չի վերաբերում։ Սպասեք հարգելիներս, շուտով։ Ահա և ձեզ դավաճան-քայքայիչի հաջողության գրավականը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով