Հսկողական միջոցառում.2023թ. փետրվարին 26 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

 

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 26 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 17.7 մլն դրամի չափով տուգանք:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների  լուսանկարները հետևյալ հղմամբ՝   https://we.tl/t-oEFRjCMcsq :

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով