Հրդեհի ահազանգ Գեղամաբակ գյուղում

Մարտի 13-ին, ժամը 09։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղամաբակ գյուղի դպրոցում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի էլեկտրական վահանակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կազմակերպվել է տարահանում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։10-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են 7 էլեկտրական անջատիչ, էլեկտրական մալուխ (մոտ 23 գմ), մոտ 8 քմ պատի և մոտ 2 քմ առաստաղի փայտե կառուցատարրերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով