Հրդեհ Վեդի քաղաքում

Մարտի 1-ին, ժամը 13։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում են ավտոմեքենաներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արարատյան փողոցի տներից մեկին հարակից այգում այրվում են խոտանված ավտոմեքենաներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։54-ին։ Այրվել է 12 ավտոմեքենա, որից 3-ը՝ մասնակի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով