Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մարտի 13-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։31-ին։ Այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ և էլեկտրական մալուխ մոտ 10 մ։
Հրդեհի հետևանքով տուժել է քաղաքացի Ա․ Ք․-ն (ծնված 1964 թ․)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով