Հրդեհ Մայակովսկի գյուղում

Մարտի 24-ին, ժամը 22։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի Ամառանո­ցային 1-ին փողոցի շինություններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամառանոցային 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող չշահագործվող ավտոբուսի թափքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:18-ին, մարվել՝ 23:48-ին: Այրվել են մոտ 4 խմ կուտակած վառելափայտ և մոտ 4 խմ գոմաղբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով