Հրդեհ Գառնի գյուղում

Մարտի 14-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Նարեկացի փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել են հացատան տանիքի (մոտ 17 քմ) փայտե կառուցատարրերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով