Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան

Մարտի 29-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի (մոտ 65 քմ) ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 13։29-ին։ Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով