Հայաստանը՝ լրտեսական ծրագրեր կիրառողների շարքում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է: Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետեւելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել: Այս մասին վկայում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից երեկ հրապարակված «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Freedom house-ն իր զեկույցում հիշեցրել է, որ դեռեւս 2022թ-ի մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը (TAG) Հայաստանի կառավարությանը կապել էր մակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրերի օգտագործման հետ։ Cytrox ընկերության Predator ծրագիրը թիրախավորում է մարդկանց՝ տվյալներ հավաքելու, մանիպուլյացիայի ենթարկելու եւ նրանց սարքերն ու ինտերնետային հաշիվները շարքից հանելու նպատակով։ Զեկույցում նշվում է, որ լրտեսող ծրագրերը օգտագործվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լրագրողների, այլախոհների եւ իրավապաշտպանների թիրախավորման համար:

Հիշեցնենք, որ դեռ 2021թ-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ մեկ այլ լրտեսող ծրագրով՝ Pegasus ծրագրով, գաղտնալսել են իր եւ իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 10․ 03․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով