Գործող վարչապետը դարձել է մի նոր «արապապյան»․ Ստեփան Դանիելյան

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վիլսոն-2

Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին։ Եթե այն ժամանակ ամբողջ հույսը Սևրի պայմանագիրն էր, ապա հիմա նույնպես փորձում են «միջազգային արդարադատության» վրա կառուցել իրենց քաղաքականությունը, նույն փոսն ընկնելու հեռանկարով։

Հաագայի դատարանի ստատուտը ճանաչելու իմաստն այն է, որ փորձում են Ալիևին տանել Հաագայի դատարան, բայց արդյունքում լարել են հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Երկու դեպքում էլ հիմքում ոչ թե իրական քաղաքականությունն է, այլ եթերային արդարության գաղափարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն, գործող վարչապետը դարձել է մի նոր «արապապյան»:
Հաջորդ փուլում կլսենք նոր խմբագրմամբ «Արդարություն, թքել եմ քո ճակատին» բանաստեղծություն և հուզիչ «Ուր էիր Աստված» արդեն ժամանակակից սաունդթրեքը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով