«Freedom House»-ը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մտահոգիչ արձանագրումներ է արել․ Թովմասյան

 

Թագուհի Թովմասյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Freedom House»  աշխարհահռչակ իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք մտահոգիչ արձանագրումներ է արել։

Ստորև կարող եք ծանոթանալ դրանց։

Ամբողջական զեկույցը՝ հղմամբ. http://bitly.ws/Brbj

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսին Google-ի Սպառնալիքների վերլուծության խումբը (Google’s Threat Analysis Group) Հայաստանի կառավարությանը կապել է Հյուսիսային Մակեդոնիայի Cytrox ընկերության կողմից ստեղծված լրտեսական սարքերի (Predator spyware) օգտագործման հետ։ Դրանք օգտագործվել են՝ թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների գծով ակտիվիստներին մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ մի քանի քաղաքական այլախոհների սարքավորումները ենթարկվել են հաքերային հարձակման։

2022 թվականի հոկտեմբերին իշխող կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ, ինչը քաղաքացիական հասարակության մտահոգությունն էր առաջացրել ԿԸՀ անկախության և չեզոքության վերաբերյալ։

2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները սկսել են հետապնդել տեղական ինքնակառավարման մարմինների՝ ընդդիմության հետ կապված ընտրված մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր քաղաքների ավագանիների։

Իրավապաշտպանների պնդմամբ՝ ընտրված պաշտոնյաների նկատմամբ դեպքերը ունեցել են քաղաքական դրդապատճառներ։

2022թ․ հուլիսին ԱԺ փոխխոսնակին և մշտական հանձնաժողովի նախագահին հեռացրել են իրենց պաշտոններից բացակայությունների պատճառով։

Միջազգային դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ, ներառյալ՝ ձայներ գնելու առանձին միջադեպեր և վարչական ռեսուրսի չարաշահում։

Թեև վարչապետ Փաշինյանը խոստացել էր թուլացնել բիզնեսի ազդեցությունը քաղաքականության ձևավորման վրա, սակայն երկու մեծահարուստ գործարարներ խորհրդարան են անցել նրա կուսակցական ցուցակով։

Թեև իշխանությունները կոռուպցիոն աղմկահարույց հետաքննություններ են նախաձեռնել, սակայն ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։

Նոյեմբերին Մնացական Մարտիրոսյանի՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվելը հակասություններ է առաջացրել, քանի որ քաղաքական երանգ ունեցող գործերով նրա մի քանի վճիռներ չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

Վարչապետ Փաշինյանն այլևս լրագրողների հետ անձնական ասուլիսներ չի անցկացնում՝ փոխարենը դրանք առցանց իրականացնելով, ինչը քննադատության է ենթարկվել տեղական մեդիա խմբերի կողմից։

2021 թվականին իշխանությունները ԶԼՄ-ների ազատության մի քանի նոր սահմանափակումներ են մտցրել, այդ թվում՝ խորհրդարանում և Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է, որ 15 լրագրողներ ֆիզիկական բռնության են ենթարկվել 2022 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

2020 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, երբ նա հրապարակավ հայտարարել էր, որ եզդիները խտրականության են ենթարկվում Հայաստանում. միջազգային իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հետաքննությունը քննադատել են՝ որակելով որպես պատժիչ և անօրինական:

Չնայած Սահմանադրությունը պաշտպանում է ակադեմիական ազատությունը՝ վարչական և հավատարմագրման գործընթացները բաց են մնում քաղաքական ազդեցության համար: Գիտնականների շրջանում կա որոշակի ինքնագրաքննություն քաղաքականապես զգայուն թեմաների վերաբերյալ:

2021 թվականի մարտին խորհրդարանի սահմանած կարգավորմամբ թույլ է տրվել կառավարությանը նշանակել երկրի երեք առաջատար պետական համալսարանների հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությանը, ինչը թույլ է տալիս իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել համալսարանի առանցքային որոշումների վրա, ներառյալ համալսարանի ռեկտորների ընտրությունը:

Հավաքների ազատությունը օրենքով երաշխավորված է, սակայն գործնականում հետևողականորեն չի խթանվում։

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ պատերազմում զոհված զինվորների հարազատները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել Անկախության օրվա կապակցությամբ կառավարության կազմակերպած միջոցառումների ժամանակ։ Ոստիկանությունը բռնի կերպով ձերբակալել է առնվազն 37 մարդու, իսկ որոշ ցուցարարներ վիրավորվել են։

Դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խաթարվում են կոռուպցիայից։ Դատավորները ճնշումներ են զգում դատախազների հետ աշխատելիս մեղադրական դատավճիռ կայացնելիս, իսկ արդարացումների տոկոսը չափազանց փոքր է։

2022-ի հոկտեմբերին ԲԴԽ նոր անդամներ են ընտրվել իշխող խմբակցության կողմից, այդ թվում նաև նախկին արդարադատության նախարարը, ով նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունը դիտվել է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

 

Freedom House

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով