Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. նրա վիճակը ծայրահեղ ծանր է. news.am

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Էրեբունի բժշկական կենտրոնից։ Պարզվել է, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ Լուսինե Կիրակոսյանը մի քանի օր այդ վիճակում տանը մենակ է գտնվել: Երբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, սատուրացիան ցածր է եղել: Մի քանի հետազոտություն անցնելուց հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով