ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կան տուժածներ

Մարտի 12-ին, ժամը 20։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում՝ ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1989 թ․) և «Terios kid» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Terios kid» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Պ․-ն (ծնված 1946 թ.) և Ա․ Պ․-ն (ծնված 1968 թ.) տեղափոխվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները Ա. Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Պ․-ն և Ա․ Պ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները փակել գազի բալոնների փականները և ուղղել «Terios kid» մակնիշի ավտոմեքենան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով