ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Аstra» (վարորդ` Ռ. Հ.) և «Ford Fusion» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
Ռ․ Հ․-ն և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09-ին, մարվել՝ 22։25-ին։ Մասամբ այրվել է «Opel Аstra» մակնիշի ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով