ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ (թարմացված)

Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Դ․-ն (ծնված 1979 թ․), Հ․ Ի․-ն (ծնված 1973 թ․) և Գ․ Ի․-ն (ծնված 1998 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 22։11-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հեռացրել քարը ճանապարհի երթևեկելի հատվածից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով