Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու տուժած

Մարտի 3-ին, ժամը 17։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1985 թ.) և «Nissan Altima» (վարորդ՝ Ն․ Պ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ն. Պ․-ն տեղափոխվել է «Արարատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով