Այս պահին արտահերթ ընտրությունների գնալը ինքնասպանության նման մի բան կարող է լինել․ «Իրավունք»

 

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքային ընտրությունները, ի հեճուկս Տիգրան Ավինյանի գործադրած ջանքերի, այլեւս որոշված է՝ լինելու է սեպտեմբերին: Նման որոշում է կայացրել անձամբ Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա թիմակիցներին հավաքել եւ ասել է, որ նրանց, այսպես ասած, վարկանիշը քաղաքում երեսուն տոկոսի չի հասնում, ըստ այդմ, այս պահին արտահերթ ընտրությունների գնալը ինքնասպանության նման մի բան կարող է լինել:

Նույն հավաքի ժամանակ, տեղի աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը տեղեկացրել է թիմակիցներին, որ հանձնարարական է տվել արտախորհրդարանական ուժերին, որպեսզի վերջիններս ռեսուրս դնեն եւ պատրաստվեն քաղաքային ընտրություններում հանդես գալու՝ որպես գրապանային ուժեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով