Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում

Մարտի 18-ին, ժամը 01։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մարմարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարմարիկ գետի սկզբնամասում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Գ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել Մարմարիկ գետում. կան տուժածներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով