Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարեւանությամբ գտնվող, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առեւտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։ Իսկ ավտոկայանատեղին՝ նախ, չի գործելու, չկա դրա անհրաժեշտությունը, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, երկրորդը՝ նոր բարդություններ է ստեղծելու բնակիչների համար, եւ ամենակարեւորը՝ այս հատվածում նոր առեւտրական հանգույցն աշխուժություն կմտցներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գեւորգյանը հաստատեց մեր լուրը՝ նշելով․ «Այո, հիմա մշակում ենք նման նախագիծ, որը պատրաստ կլինի հունիս ամսին: Նախատեսում ենք ձկան խանութին հարակից գետնանցումը, որն անմխիթար վիճակում է, դարձնել ավտոկայանատեղի։ Ամենայն հավանականությամբ՝ այդտեղ կունենանք նաեւ առեւտրային ցանց` խանութ կամ սուպերմարկետ: Անցումը նախատեսում ենք վերակահավորել ե՛ւ որպես ավտոկայանատեղի, ե՛ւ քաղաքացիների անցումն ապահովող վայր՝ նաեւ որոշակիորեն ծառայություններ մատուցելով քաղաքացիներին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 03․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով