Արտակ Բուդաղյանը նոր պաշտոն ունի. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա: Նա կլինի բոլոր զորամասերին համապատասխան հանձնարարականներ տվողը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արտակ Բուդաղյանն ազատվել էր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ArmLur.am-ը փետրվարի 2-ին գրել էր, որ Արտակ Բուդաղյանին Պաշտպանության նախարարությունում լուրջ պաշտոն են առաջարկել, եւ առաջիկայում նրա նշանակումը կլինի, եւ, ահա, նրա նշանակումը եղել է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով