Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արցախում հնարավոր ներքաղաքական գործընթացները կանգ կառնեն: Բանն այն է, որ մարտի 23-ին Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը: Այն վերաբերում էր ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ հարցերին: Այժմ՝ խորհրդարանի կողմից այն ընդունելուց հետո, նախագիծն արդեն ուղարկվել է Արցախի գերագույն դատարան: Հենց այս կառույցը պետք է որոշի, թե որքանով է այս փոփոխությունը համապատասխանում Արցախի Սահմանադրությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրենքը սահմանում է, որ Արցախի գերագույն դատարանը կարող է այս հարցը քննել եւ որոշում կայացնել 10 օրից մինչեւ վեց ամիս ժամկետում: Սա նշանակում է, որ առաջիկայում, մինչեւ դատարանը որոշում կկայացնի, Արցախի նախագահի փոփոխություն չի լինի: Հնարավոր է, որ Արցախի գերագույն դատարանը հարցը նաեւ արագ քննի, ու որոշում կայացվի, սակայն, ամեն դեպքում, մինչ այդ որոշումը ներքաղաքական իրադարձություններ Արցախում տեղի ունենալ չեն կարող:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով