Արագածոտնի մարզպետի կինը պաշտոն կստանա․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինն առաջիկայում կնշանակվի Աշտարակի քաղաքային մշակույթի տան տնօրեն։ Հատուկ մարզպետի կնոջ համար որոշել են վերակազմակերպել կառույցը, ավելի խոշորացնել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։ Կառույցը գրեթե ձեւավորված է։ Եկող շաբաթ պաշտոնանկ կանեն Աշտարակի մշակույթի տան ներկայիս տնօրեն Արմինե Հեպոյանին ու կնշանակեն նոր տնօրենին՝ Մարինա Մկրտչյանին, ով ներկայում Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի փոխտնօրենն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռեւս տնօրեն Արմինե Հեպոյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց, որ ուրբաթ օրը կամ երկուշաբթի նոր ձեւավորված կառույցի տնօրեն է նշանակվելու։ Թե ով՝ ասաց, որ տեղյակ չէ․ «Ըստ էության, խոշորացվելու է, համայնքների տնօրեններն այդուհետ կլինեն վարչական պատասխանատուներ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 03․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով