ալենի համար հայերը մեկ են, բայց մարտի մեկին մահացածներին հարգելու ձևը պետք է անել՝աթոռը պահելու հարց կա.Աննա Մկրտչյան

Երկու իրադարձության տարելից, երկու փաստ, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ ալենի «հոգեկերտվածքը» կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը։

Ֆեյսբուքյան իր  էջում գրառում է արել  Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր,«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր      Աննա Մկրտչյանը 

Ազգային ժողովը աշխատում էր և՛ Սումգայիթի զոհերի հիշատակի 35-րդ տարելիցի օրը և՛ Մարտի մեկին։
Բայց նիկոլի ալենը խիստ տարբեր մոտեցումներ ունի։
Սումգայիթի ջարդերի ու ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու առաջարկ ալենը չի արել։ Մարտի 1-ոն մահացածների հիշատակը հարգել՝ առաջարկեց։
Հիմա մտածում եք մարտի 1-ին մահացած հայերն իր գաղափարակիցներն են, Սումգայիթում՝ոչ։
Բայց՝ոչ:
ալենի համար բոլոր հայերն են մեկ, բոլոր հայերի կյանքն է մեկ։
Ինչպես ասել էր, որ գերի հայերը իր համար մեռած են։ Ինչպես հայերին խոշտանգելը հորինած տեսարան էր անվանել։
ալենի համար հայերը մեկ են, բայց մարտի մեկին մահացածներին հարգելու ձևը պետք է անել՝աթոռը պահելու հարց կա։
Ախր շատ է սիրում ԱԺ նախագահությունը։
Ախր այն ամեն անբարո գնով պահել է պետք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով