Ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում իրականացնել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ

 

Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով