Խոշոր ավտովթար Տավուշում․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ ավտոմեքնաների անվահեծանները կոտրվել են

 

Երեկ՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կողբ-Նոյեմբերյան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «կալցևոյի» տարածքում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով