Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, կան վիրավորներ

 

Փետրվարի 5-ին, ժամը 11։00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կյարանամերձ հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ` Հ. Ս.) և «BMW 325» (վարորդ` Հ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Մ․-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ․ որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահտել են բավարար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով