
Համացանցի տարբեր հարթակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջերի սիրելի՛ հետևորդներ,
Հաշվի առնելով Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» գրքի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ հարցադրումները՝ տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ:
Գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Բանակցային առաջնագծում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր գրախանութներում:
Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
Նմանատիպ նորություններ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլա...
Մարտի 7-ին, ժամը 18:30-ին, տեղի կունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյ...
«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու». Սերժ Սարգսյան