Տան տանիքի հրդեհ Ջրառատ գյուղում. տուժածներ չկան

Փետրվարի 23-ին, ժամը 12:44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13:13-ին, մարվել՝ 13:37-ին: Ուղեկալների փողոցում այրվել է մեկհարկանի տան (100 քմ) տանիքից մոտ 70 քմ հատված. տուժածներ չկան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով