Սրանք չեն հասկանու՞մ, որ «ձուկը գլխից է հոտած» կամ սա Նիկոլի բեմադրությունն է՝ Երևանի ՏԻՄ ընտրություններից առաջ .Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.
Որքան հասկանում եմ Մալաթիայի տոնավաճառի սույն աշխատակիցներըը ևս նիկոլական են և չեն ցանկանում մի պարզ ճշմարտություն հասկանալ, որ իրենց հացին վայիս լինողը հենց իրենց իսկ վարչապետն է կամ էլ այս ներկայացման արդյունքում այս զանգվածն էլ ավելի է պաշտելու Նիկոլին…
Ամեն գնով փորձում են նրան պաշտպանել, թե՛ բա “վարչապետը ժողովրդավար է, բայց ներքին օղակները չեն տիրապետում հարցին” կամ էլ, թե՛՝”վերևները չեն ջոկում, որ կառավարությունում ոչ պրոֆեսիոնալներ են”… Սրանք մի պարզ ճշմարտություն չեն հասկանու՞մ, որ այս 5 տարվա մեջ, եթե իրենց սիրելի և պաշտելի Նիկոլն այսպես է կառավարում երկիրը, ուրեմն՝ “ձուկը գլխից է հոտած” և բոլոր խնդիրները հենց կապիտուլյանտ Նիկոլն է…
Կամ էլ այս ամենը Նիկոլի բեմադրությունն է՝ Երևանի ՏԻՄ ընտրություններից առաջ, ըստ որի “ոչ պրոֆեսիոնալները և կառավարության վատ աշխատակիցները” փակում են 600 աշխատատեղ, իսկ սիրելի, պաշտելի և իրենց հերոս “սուպերմեն” Նիկոլը չեղարկում է այդ որոշումը և դառնում այս 600 աշխատակցի համար էլ ավելի պաշտելի, ով Երևանի ՏԻՄ ընտրություններից առաջ կփրկի 600 աշխատողի անգործությունից և խորհուրդ կտա “փրկվածներին” իրենց ընտանիքներով և շրջապատով ընտրել ՔՊ-ին…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով