Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը։ Վերջին օրերին նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է Սիսիանի համայնքներ այցելում։ Նրան ուղեկցում է ՔՊ-ի թեկնածու, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեպետ մարզպետի շրջապատից վստահեցնում են, որ այցը կապ չունի ընտրությունների հետ, եւ մարզպետը շարունակում է սեպտեմբերյան պատերազմի պատճառով ընդհատված աշխատանքային այցերը Սյունիքի տարբեր համայնքներ, իսկ թեկնածուի քարոզարշավի ողջ պատասխանատվությունը դրված է ՔՊ-ական պատգամավոր, սիսիանցի Կարեն Համբարձումյանի եւ եղբոր՝ Սիսիանի անտառտնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Համբարձումյանի վրա, սակայն մարզի աղբյուրները հակառակն են պնդում, որ հընթացս էլ ՔՊ թեկնածուին են գովազդում մարզպետի այցերի եւ բնակչությանը տրվող խոստումների ընթացքում։

Իշխանությունն այնքան մարտական է տրամադրված Սիսիանում, որ մարզից լուրեր են հասնում, թե հնարավոր է ընդդիմությունը նորից նահանջի ու թեկնածու չառաջադրի, թեպետ շաբաթներ առաջ ակտիվ քննարկումների մեջ էր եւ առաջադրվելու մտադրություն ուներ նախկին համայնքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում հետ երեկ չկարողացանք կապ հաստատել։ Եվ չնայած փետրվարի 9-ից թեկնածուների առաջադրումները սկսվել են, սակայն երեկվա դրությամբ որոշակիություն կար միայն իշխանական դաշտում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով