Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում  է ՀՀ  Դատախազությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեք միջնորդագիր է ներկայացրել՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին։ Քրեական Սեյրան Օհանյանին առնչվող գործերից մեկը վերաբերում է զորամասային և հատուկ նշանակության հողատարածքը օտարելուն։

Նշված վարույթով Օհանյանը մեղադրվում է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։ Երկրորդ վարույթի վերաբերյալ տվյալները համարվում են գաղտնի, իսկ երկրորդ գործը, որի շրջանակներում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է ստացվել, նույնպես վերաբերում է առանձնապես խոշոր չափերով վատնմանը և պաշտոնեական դիրքի չարաշահմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով