Սերժ էիք մե՞րժում, ձեզ թվում էր դուք էդքան կա՞յիք․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.
Արդեն հինգերորդ տարին է, ես ինձ փորձում եմ դուրս քաշել 18-ից, ամեն ինչ անում եմ չհիշելու, չչարանալու,,ամեն կերպ փորձում եմ ներել․․Արդեն հինգերոդ տարին է, ես փորձում եմ ներել մարդկանց, նրանց, որ նիկոլ էին գովերգում, ասում էին՝ փրկեց մեզ <նախկիններից>, երբ իրենց շատ ավելի նախկին էին եւ՝ են, քան ես եւ իմ շատ ընկերներ, այսօրվա եւ երեկվա պայքարիս ընկերները․․․։
Իսկ դուք՝ տղերք, ձեր իսկ անցած փառահեղ ճանապարհի վրա ձեր ձեռքով եք կեղտ լցրել։, Սերժ էիք մե՞րժում, ձեզ թվում էր դուք էդքան կա՞յիք․․․։Ամոթ չկա՞ր, հեչ չկա՞ր․․․։ նիկոլի վկա՞ էիք դարձել հորթի պես հրճվելով․․Ուղեղ չկա՞ր, հեչ չկա՞ր․․։ Չկար, բայց, փորձում էի ներել, ներել նաեւ նրանց, որ հրճվանքով հրապարակներ էին լցնում հանուն նիկոլիզմի, նրանց, որ չկանգնեցին կողքիս, երբ ինձ հայհոյում էին, երբ դագաղների շքերթ էր, սեւ ժապավենների ուրախություն, երբ երիտասարդ աղջակը ուղիղ նայելով աչքերիս, ասում էր <քո համար հաց չկա>, երբ փողոցում քարով հարվածում էին եւ ոչ մի մարդ, ՈՉ ՄԻ, չէր փորձում պաշտպանել ինձ, երբ, այն ժամանակվա ընկերներս ոչ մի անգամ, ՈՉ ՄԻ, իմ տան դուռը չթակեցին էդ անիծյալ օրերին, թեկուզ թաքուն, չեկան եւ չասացին՝<պինդ մնա>, երբ երկրում ամեն ինչ վերածվեց սոդոմ-գոմորի, երբ Բյուրականից ձյուն բերեցին եւ հրճվեցին այնպես, կարծես հոգեմետ դեղերի ազդեցությն տակ էին․․․Արդեն հինգերորդ տարին է գլորվում ,եւ ես շատ մեծ դժվարությամբ համոզում եմ ինքս ինձ, որ պետք է ներել, չչարանալ, սիրել, ըմբռնել․․․․Մինչ 20 թվի պատերազմ եւ դրանից առաջ, կարծես ավելի լավ էր ստացվում ներելը,,պատերազմից հետո՝ դժոխքը էլ ավելի բացվեց, հետո, 5 հազար տղերքի թաղված եւ անթաղ դիերի մրմունջը այլեւս հանգիստ չէր տալիս, հետո ատելությունը սկսեց հաղթել ինձ, , հետո ես խենթանում էի ամեն րոպե․․․
Անշուշտ, ես դեռ փորձում եմ փրկել իմ հոգին, չչարանալ մինչեւ վերջ․․․Հա, ներքին պայքարս է եւ դրա հետ ոչ ոք գործ չունի․․․Ես է՝դ կռիվն էլ կկռվեմ ու կհաղթեմ․․․Բայց, երբ նայում եմ, թե ոնց են 2018-ին նիկոլիզմին սիրաշահող, շողոքորթող, իշխանության հրողները նույն էդ իզմի ձեռքով էսօր ամոթալի վիճակներում, զզվում եմ իրենցից էլ, իրենց արածից էլ , իրենց պահվածքից էլ․․․․
Մի ամբողջ կայացած բանակ ու երկու կայացած պետության հերն անիծեցիք, մարդկային եղկելի կեցվածքով դարձաք խաղալիք եւ , այո, նաեւ ձեր ձեռքով էսօր կորցրինք Արցախի հսկայական տարածք։
Հիմա Արցախի բնակիչները հերոսություն են անում, հա, իրական հերոսություն, իրենք իրենցով փորձում են փրկել մի ամբողջ հայրենիք, նաեւ՝ ձեր փոխարեն ․․․
Ու ես ինքս ինձ էս պահին չեմ փորձում համոզել, որ պարտավոր եմ չչարանալ, որ քրիստոնեաբար չի լինի, եթե չներեմ ձեզ ձեր էշությունները․․Չեմ փորձում, որովհետեւ դուք արժանի չեք ներման․․Կերեք ձեր իսկ եփած ճաշը․․․․Երեխեքն էին մեղք․․․
13․02․2023

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով