Քանի դեռ դուք զավթած եք պահում իմ հայրենիքը, ամոթ ինձ, ամոթ բոլորիս․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ  ԳՄ   անդամ    Մարգարիտ Եսայանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.
Ազգադավ եւ գռեհիկ թվաբանություն
3 միլիոնի մասին մտածե՞լով եք Չ-մտածում 120 հազարի մասին․․
Իսկ Սփյուռքի մոտ 10 միլիոնի մասին մտա՞ծելու եք․․։
Ո՞ր թվաբանությամբ՝ նույն ազգա՞դավ․․․
Եթե դուք դեռ շարունակեք զավթած պահել մեր երկիրը, ապա, օրը կգա, հարցը կդրվի հանձնել նույն էս 3 միլիոնը, որ Սփյուռքում էն 10 միլիոնին չգլխատեն․․Դատելով ձեր գռեհիկ ու ազգադավ <թվաբանությունից> մարդկանց ու մի ամբողջ ժողովուրդ գլխաքանակով հաշվելու ձեր լկտիությունից, էդ օրն էլ է գալու եւ․․․՝ՇՈՒՏՈՎ․․․․Արդեն հայկական Սփյուռքի դեմ <գորշ գայլերի> ոտնձգությունների մասին կան տեղեկություններ․․․
Էս ձեր լկտի թվաբանությամբ բերեցիք-հասցրիք անդունդի եզրին ամբողջ հայությանը՝ հիշե՞ցնեմ՝ ❤ հազար720 զոհ ունենք, պլյուս-մինուս՝ 50>․․․Չէ, չեմ հիշեցնում, ոնց կարող եմ ես՝ ՆԱԽԿԻՆՍ, էդ բաները ձեր հիշեցնել․․․Հիշեցնեմ էլ, ձեզնից 680 հազարը մտքում եւ արթմնի կհոշոտի ինձ, արդեն հոշոտվածիս, բայց՝ դեռ ապրողիս․․․Բայց ես չվախեցա էն ժամանակ եւ չեմ վախենում հիմա․․Ես ձեր ապրող հիշողությունն եմ․․․Դագաղների եւ սեւ ժապավենների զոհերից մեկը, բայց, չէ, զոհը ես չեմ, էդ դուք եք զոհը, դուք, որ ցայսօր ապրում եք փակ աչքերով, գոցված ականջներով եւ սխալ հայերենով խոսող լեզվով․․Զոհը դուք եք, 680 հազար հայ մարդ/պլյուս-մինուս 50/, ու ես խղճում եմ ձեզ․․
Քպականի գռեհիկ թվաբանությանը վերադառնալով առաջարկեմ բազմապատկման մի պարզ գործողություն՝ բազմապատկեք ապա այսօրվա 3 միլիոնը, Արցախի 120 հազար հայերին, Սփյուռքի մոտ 10 միլիոն հայերին եւ 1915-ին կոտորված 1,5 միլիոն հայերին․․․․Կուզեք՝ պարզապես գումարեք,քանզի բազմապատկման դեպքում այնպիսի թիվ կստանաք, որ ամբողջ ձեր զզվելի կյանքում իզորու չեք լինի հաշվել․․ Չմոռանաք նաեւ 5 հազարից ավելի զոհված տղերքին, այրված 15 երեխեքին, նրանց էն չծնված երեխեքին, որ երբեք այլեւս չեն ծնվելու․․Գումարե՞ցիք․․Գուցե բազմապատկեցիք․․․․․Ասելիք չունեմ․․Ասելիքս զուտ հայհոյանք ՝է եւ զզվանք՝մեկ առաձին վերցրած քպական իսանի հանդեպ/պլյուս-մինուս՝քպական մյուս իսանների/․․․Եղկելիներ, դուք հայի հետ գործ չունեք, եւ գործ չունենք դնթ մակարդակում, սսկվեք , եթե կարող եք ձեր նարկոման, գող-ավազակ երեխեքով ու շրջապատով բավարարվեք․․․․
Հ․Գ․ Եւ, քանի դեռ դուք զավթած եք պահում իմ հայրենիքը, ամոթ ինձ, ամոթ բոլորիս․․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով