Փրկարարները մարել են Հովտաշատ գյուղում բռնկված հրդեհը

Փետրվարի 23-ին, ժամը 15:16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում կրակ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի 1-ին և 2-րդ փողոցների տարբեր փակուղիներում այրվում են երկու անասնագոմ և բուսածածկույթ:
2-րդ օջախում հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 17։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված, մոտ 3000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը։
1-ին օջախում հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:59-ին: Այրվել են անասնագոմի բաղդադե տանիքը (24 քմ) և մոտ 500 քմ խոտածածակույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով