Փրկարարները երեխային փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Թալին քաղաքի ԲԿ

Փետրվարի 7-ին, ժամը 10:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում երեխան (2 տարեկան) ունի ջերմություն, առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները Կարմրաշեն գյուղի մոտակայքից շտապօգնության բժշկին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև բժշկին և երեխային փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Թալին քաղաքի ԲԿ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով